|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը դարձյալ սկսել է ծառայել բանակում:
Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նա, հավանաբար, կծառայի իր բնակավայրին մոտ գտնվող զորամասում:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ավելի քան մեկ տարի հետո՝ 2014-ի հոկտեմբերի 1-ին, նա վերադարձվեց հայրենիք:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Ինջիղուլյանը մտադիր է դառնալ պայմանագրային զինծառայող: