|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջերս մեծ հետաքրքրություն է առաջացրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների եկամուտը:
Ըստ Habeler-ի՝ հայտնի The Times պարբերականը հոդված է հրապարակել ահաբեկիչների օրական եկամուտի մասին, ըստ որի՝ նրանց օրական եկամուտը կազմում է 1-5 միլիոն դոլար:
The Times-ը պնդել է, թե նրանց եկամուտը այդքանով չի սահմանափակվում: Ահաբեկիչները զբաղվում են նաև գողացված նավթի վաճառքով, հիմնականում` Թուրքիայում, Իրանում և Հորդանանում:
Վարկածներ են շրջանառվել նաև այն մասին, թե թուրք սահմանապահները կաշառք են վերցնում ահաբեկիչներից՝ գողացված նավթը երկիր մտցնելու թույլտվություն տալու համար: