կարևոր
4459 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-07 13:56
Տարածաշրջան

Իրանի հետախուզությունը հայտարարել է 26 ահաբեկիչների ձերբակալության մասին. նրանց մեջ կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ

Իրանի հետախուզությունը հայտարարել է 26 ահաբեկիչների ձերբակալության մասին. նրանց մեջ կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ

Ձերբակալված բոլոր 26 թաքֆիրական ահաբեկիչները, որոնք մասնակցել էին Շահ-Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությանը, իրանցիներ չեն։ Այս մասին ասվում է Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ։

«Մի շարք հետաքննություններ և գործողություններ հանգեցրել են այս ահաբեկչական գործողությանը ղեկավարող և աջակցող բոլոր գործակալների նույնականացմանն ու ձերբակալմանը: Բացի այդ, ձերբակալվել են մի շարք այլ գործակալներ, որոնք երկիր են մտել նմանատիպ գործողությունների համար։ Այսպիսով, մինչ այժմ ձերբակալվել է 26 թաքֆիրական ահաբեկիչ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ ձերբակալվածներն ունեն Ադրբեջանի Հանրապետության, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիություն։

Երկրի ներսում գործողության գլխավոր համակարգողը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ով երկիր է մտել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից:

Այս հայտարարության մեջ նշվում է, որ Շիրազում գործողության օժանդակ գործակալը «Մուհամմեդ Ռամեզ Ռաշիդի» մականունով «Աբու Բասիր» մականունով աֆղան է, իսկ սուրբ դամբարանում կրակողը «Սոբխան Կոմրունին» է` «Աբու Աիշա» մականունով, ով եղել է Տաջիկստանի քաղաքացի:

Այս ահաբեկիչները ձերբակալվել են Ֆարս, Թեհրան, Ալբորզ, Քերման, Կում և Խորասան-Ռազավի նահանգներում։ Նրանցից ոմանք ձերբակալվել են նաև երկրի արևելյան սահմաններից փախչելիս։