|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Տուգանվել է թուրքական Habertürk ալիքով հեռարձակվող «Պատմության հետևի սենյակը» ծրագրի հաղորդավար Մուրաթ Բարդաքչըն:
Ըստ Milliyet-ի՝ նա տուգանվել է «ուղիղ եթերով ոչ պատշաճ արտահայտություններ անելու» մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Բարդաքչըն հաղորդման ընթացքում ցուցադրել էր ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի տեսահոլովակներից մեկն ու հնչեցրել նրա «Sur Ma Vie» երգը, որից հետո արժանացել էր ներկաների քննադատությանն այն բանի համար, թե ի՞նչ իրավունքով է հայի մասին տեսահոլովակ ցուցադրում և հայերեն երգեր հնչեցնում, որին նա պատասխանել էր. «Հիմա'ր, նախ ասեմ՝ երգը ֆրանսերեն է, երգիչն է հայ: Իսկ ի՞նչ տարբերություն: Քիմ Քարդաշյանն էլ է հայ, բա ինչո՞ւ եք նրա մեծ հետույքին նայում»: