|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական իշխանամետ Sabah թերթի սյունակագիր Էնգին Արդըչն իր՝ «Անհեթեթ Քեմալ» վերնագրված հոդվածում խիստ քննադատել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
«Ինչո՞ւ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի\' իթթիհաթականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչո՞ւ ձեր շալակն առաք: Ի՞նչ սկզբունքներ են սրանք»,- գրել է հեղինակը՝ քննադատելով Քըլըչդարօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է վերադառնա իր հիմնադիր սկզբունքներին: