|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրք պատոնաթող փոխծովակալ Ջիհաթ Յայջըն կանխատեսել է, որ Իրաքի Քիրքուկ քաղաքը կփոխանցվի Իրաքյան Քուրդիստանի՝ «Փեշմերգայի» ուժերին։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 25-ին Իրաքը «թուրքական Քիրքուկ» քաղաքը (Յայջըն բազմիցս հայտարարել է, որ Իրաքի, Սիրիայի հյուսիսը, Հայաստանի, Հունաստանի և Վրաստանի մի մասը և Միջերկրականում մեծ տարածքները թուրքական են և պետք է վերադարձնել) կվերադարձնի Իրաքյան Քուրդիստանին: «Ես կոչ եմ անում մեր պետությանը և իրաքյան թյուրքերի միավորումներին` արձագանքել և թույլ չտալ, որ դա տեղի ունենա»,- ասել է պաշտոնաթող գեներալը։
Նշենք, որ Քիրքուկում զգալի թվով իրաքցի թուրքմեններ են ապրում։ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքում քաղաքն անցավ իրաքյան կառավարական ուժերի վերահսկողության տակ։