|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք լրագրող Յավուզ Բայդարը ազատվել է Sabah թերթի օմբուդսմենի պաշտոնից ամերիկյան New York Times-ում քննադատական հոդված հրապարակելու համար. հայտնում է Лента.ру-ն:
«Մեդիամագնատները կործանում են ժողովրդավարությունը Թուրքիայում» վերնագրով հոդվածը հրապարակվել է The New York Times-ի կայքում հուլիսի 19-ին: Հոդվածում Բայդարը նշել է, որ թուրքական ԶԼՄ-ները իշխանությունների հետ սերտ կապի պատճառով թաքցնում են և աղավաղում տեղեկատվությունը, ինչն առավել ակնհայտ էր մայիսին երկրում ծավալված բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ: