|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Արդեն հայտնել ենք, որ Էրդողանը կոպիտ արձագանքել էր New York Times պարբերականին՝ իրեն ISIS-ին օժանդակելու մեջ մեղադրելու պատճառով, եւ թերթի լուրը «անկիրթ, ստոր և գռեհիկ» որակել:
Ըստ Haberler-ի՝ չի ուշացել New York Times-ի արձագանքը Էրդողանի «հաճոյախոսություններին»: Պարբերականի կորպորատիվ հարաբերությունների բաժնի վարիչի օգնական Էիլին Մ. Մըրֆին հայտնել է, թե իրենց հրապարակած լուրը բավականին պարզ է և իրենք պատասխանատու են իրենց հրապարակած լուրի համար:
«Մեր հրապարակած լուրը հավաստի աղբյուրից է և ստուգվելուց հետո է հրապարակվել»,- ասել է նա: