|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը կիրառում է նախկինում անհայտ միջոցներ, որոնցով նրա հրթիռները կարողանում են հաղթահարել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը` դրա համար դառնալով անտեսանելի. պնդում է New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ռազմական պաշտոնյաների:
Պարբերականի տվյալներով՝ մոտ 30 սանտիմետր երկարությամբ այդ կեղծիք-հրթիռները տեղադրված են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռների վրա։ Կեղծ հրթիռները հնարավորություն չեն տալիս ռադարներին՝ որսալ հիմնական թիրախը, ինչպես նաև մեծ ջերմություն են արձակում՝ իրենց վրա շեղելով թշնամու՝ ջերմություն փնտրող հրթիռները:
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ միջուկային հրթիռների վրա նման խաբուսիկ թիրախներ են դրվում արդեն կես դար: