|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան New York Times պարբերականի խմբագիրները նկատողություն են արել թղթակցին, որն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին «մարմնավաճառ» է կոչել: Այս մասին գրում է Politico-ն, փոխանցում է «РИА Новости»-ն:
Հաղորդվում է, որ թղթակիցը Մելանյա Թրամփի մասին այսպես է արտահայտվել կիրակի` Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա միջոցառումներից մեկի ժամանակ: Մոդել Էմիլի Ռատաժկովսկին լսել է այն և գրել իր Twitter-ում:
Թերթի խմբագիրները լրագրողի խոսքերը, որի անունը չի նշվում, «միանգամայն անտեղի» են կոչել:
«Նման բան չպետք է տեղի ունենար: Խմբագիրները խոսել են լրագրողի հետ», - նշել է պարբերականի աղբյուրը: