|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում իր համարձակ ելույթներով հայտնի հաղորդավար Մուրաթ Բարդաքչըն Habertürk ալիքով հեռարձակվող «Պատմության հետևի սենյակը» ծրագրի ժամանակ ցուցադրել է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի տեսահոլովակներից մեկն ու հնչեցրել նրա՝ «Sur Ma Vie» երգը, որից հետո արժանացել է ներկաների քննադատությանը:
Ըստ Haberler-ի՝ հայկական ծագումով երգչին անդրադառնալու համար թուրք հաղորդավարի էլեկտրոնային հասցեին եկել են քննադատական հաղորդագրություններ, որոնց նա պատասխանել է ուղիղ եթերում:
Հեռուստադիտողներից մեկի վիրավորական քննադատությանը, թե ի՞նչ իրավունքով է հայի մասին տեսահոլովակ ցուցադրում և հայերեն երգեր հնչեցնում, հաղորդավարը վրդովված պատասխանել է. «Հիմա'ր, նախ ասեմ՝ երգը ֆրանսերեն է, երգիչն է հայ: Իսկ ի՞նչ տարբերություն: Քիմ Քարդաշյանն էլ է հայ, բա ինչո՞ւ եք նրա մեծ հետույքին նայում»: