|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ` հուլիսի 8-ին, երկու ադրբեջանցի անցել են ՀՀ սահմանը` հասնելով մինչև Քարվաճառ, որը գտնվում է Վարդենիսից քիչ հեռու: Նրանցից մեկին հայտնաբերել են, իսկ մյուսին հաջողվել է փախուստի դիմել: 14-ամյա տղայի` այսօր կորելու փաստը համընկել է այդ իրադարձությունների հետ, եւ վարդենիսցիները դա կապում են փախուստի դիմած ադրբեջանցու հետ:
Մամուլում տարածվեց նաեւ տեղեկություն, թե 30-ից ավելի ադրբեջանցիներ դիվերսիոն գործողություններ են իրականացրել: Մեր տեղեկություններով` դա չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Վարդենիսի բնակիչները ահազանգում են ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների և 14-ամյա տղայի անհետացման մասին: Դա մեծ աղմուկ է բարձրացրել: Նշենք, որ «Գալա»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Վարդենիսում վիճակը նորմալ է, իսկ երեխայի գերեվարության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: