|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժառանգությունն» իր մանդատները խորհրդարանում վայր դնելու մտադրություն չունի:
«Նման հայտարարություն կուսակցությունը չի տարածել, պարզապես լրագրողները ճիշտ չեն մեկնաբանել իրավիճակը», - այսօր հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ թեեւ խմբակցությունը փետրվարի 28-ին բոյկոտել է ԱԺ քառօրյա նիստերը, սակայն այսուհետ մասնակցելու է ԱԺ աշխատանքներին:
Ս. Սաֆարյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 13-ին կանցկացնի կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվի կուսակցության հետագա մարտավարությունը: «Սակայն դա ոչ մի կապ չունի խորհրդարանում մեր մանդատները վայր դնելու հետ: Նորից եմ հայտարարում մենք նման մտադրություն չունենք եւ չենք զրկվի ԱԺ-ում մեզ բաժին հասած ռեսուրսներից»,- հայտարարեց պատգամավորը: