|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.
Ավելի քան 135 տարի առաջ Դաշնակցությունը ծնունդ առավ որպես հայկական ազգային-ազատագրական շարժման և եվրոպական սոցիալիստական շարժման հատման կետում ձևավորված քաղաքական ուժ։
Երեք դարերի վրա երկարող պատմության ընթացքում մեր կուսակցությունն անցավ հայ ժողովրդին բաժին հասած բոլոր փորձությունների ու հաղթանակների միջով, սակայն երբեք չդավաճանեց այն սկզբունքները, որոնք ընկած էին մեր հիմնադրության ակունքներում։
Մենք առաջադիմական ուժ ենք։ Ազատությանը, արդարությանն ու հավասարությանը մեր հավատամքն այնքան հին է, որքան մենք։
Մենք գիտենք սոցիալ-դեմոկրատական առաջադիմական արժեքները համադրել այնպիսի քաղաքական ուղեգծի հետ, որ միտված է մեր ժողովրդի գոյութենական խնդիրների լուծմանը, ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, հայրենիքում հայ ժողովրդի ազատ ու արդար կյանքի կազմակերպմանը, նրա համալիր իրավունքների պաշտպանությանն ու վերականգնմանը։
Վերջին տասն օրերի ընթացքում ընկերակցում էի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաուցչին՝ հերթական եվրոպական այցելության ընթացքում (Փարիզ, Բրյուսել, Ալմելո)։ Այս այցելությունները և եվրոպական սոցիալ-դեմոկրատական ընտանիքին մեր անդամակցությունն ու ակտիվությունը վերը շարադրվածի ապացույցներից մեկն է ընդամենը։
Այս տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել, ինչի պայմաններում եվրոպական կառույցները Հայաստանից «երկրորդ կարծիք» էլ են լսում և ոչ միայն․․․
Այս հանդիպումների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց իրականացումը կտեսնենք առաջիկա ամիսների ընթացքում։
Հիշեցնենք՝
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ։
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ, հայ ժողովրդի լավ բարեկամ Յանիս Մանյատիսի հետ։
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում ներգրավված պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոնեկ Փոլեի հետ։
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի հետ։