|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի մի քանի համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ին հատկացվում է 1 միլիոն 123 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 3 միլիոն 900 հազար դրամ։ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ԿԸՀ-ին տրվում է 1,118.6 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 300 հազար դրամ։ Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,125.8 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 5.7 միլիոն հազար դրամ։
Տերտերյանը նշեց, որ Խաշթառակ համայնքի ղեկավարը առողջական խնդիրներ ունի և հրաժարականի դիմում է գրել: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, թե ինքը տեղեկություններ է ունեցել, որ համայնքապետին պարտադրել են, որ հրաժարականի դիմում գրի: Տերտերյանն արձագանքեց, թե ոչ մի պարտադրանք չի եղել. համայնքապետն առողջական խնդիրներ ունի և մեկնելու է արտերկիր` բուժման: