|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Այժմ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի վերջնական փուլը: Տնօրենի թափուր պաշտոնի 9 թեկնածուներից երկուսը` Գեղամ Մելիքսեթյանը և Ռուբեն Տերտերյանը, չեն ներկայացել մրցույթին:
Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթին չի ներկայացել, քանի որ խնդիրներ են առաջացել:
«Անձնական խնդիրներ կան: Մի լավ ասացվածք կա` մարդիկ ենթադրում են, Աստված` տնօրինում: Ուրիշ գործեր ունեմ, ես պետք է շտապ մի կրթական ծրագրի համար գնամ սեմինարի, դրա համար էլ չներկայացա մրցույթին»,- ասաց նա: