կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-11 21:47
Քաղաքական

Լավրովը Հայաստան է գալիս

Լավրովը Հայաստան է գալիս

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

 

Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

 

Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: