կարևոր
304 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-17 11:30
Քաղաքական

Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիս համայնքի ղեկավար

Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիս համայնքի ղեկավար

Մասիսի ավագանին նոյեմբերի 17-ին համայնքի ղեկավար է ընտրել Նորայր Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մասիսի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու 15 անդամի կողմ ձայներով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցությունը, որը Մասիսի ավագանիում ունի 12 մանդատ, նիստին չի մասնակցել։ Նորայր Հակոբյանի օգտին կողմ են քվարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի խմբակցության 14 անդամները և ավագանու մեկ անկախ անդամը։