|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը:
ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից տեղեկացնում են, որ նիստի քննարկման է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Նիստը բավարարել է Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ, գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:
Հակոբյանի կենսագրությունը` ստորև:
