|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն ընդլայնում է օտարերկրյա աշխատողների աշխատանքից ազատման հիմքերի ցանկը, հայտնել է պաշտոնական իրավական ակտերի պորտալը։
Փաստաթղթում նշվում է, որ գործատուները պարտավոր են կրճատել օտարերկրյա աշխատողների թիվը, եթե դա պահանջվում է տարածաշրջանային գրավոր կարգադրությունը։ Դաշնային օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ին և փոփոխություններ է մտցնելու Աշխատանքային օրենսգրքում՝ սահմանելով, որ օտարերկրյա աշխատողների թիվը կրճատելու մասին տարածաշրջանային կառավարության որոշումը աշխատանքից ազատման ինքնուրույն հիմք է։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը բախվում է բազմաթիվ միգրացիոն խնդիրների, որոնք իրենք՝ ռուսաստանցիներն են բարձրացրել։ Նա ընդգծել է, որ երկիրը հետաքրքրված է իր աշխատուժով, բայց նորեկները պետք է լինեն օրինապահ, և ամենից առաջ պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի քաղաքացիների շահերը։