կարևոր
427 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 14:25
Իրավական

Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը գործել է որպես Դատախազության և Քննչականի դուստր մարմին․ փաստաբան

Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը գործել է որպես Դատախազության և Քննչականի դուստր մարմին․ փաստաբան

«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը հանդես է եկել որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն»,-լրագրողների հետ զրույցում , դատարանի բակում, կարծիք հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Փաստաբանը նշել է, որ քննչական մարմինը կարծում է, որ կան կալանքի ժամկետը երկարաձգելու բավարար հիմքեր և խնդրել է կալանքը մեկ ամսով երկարաձգել։

«Մեր գնահատմամբ՝ միջնորդությունը ապօրինի է և չունի որևէ կապ իրականության, իրավունքի և իրավագիտության հետ։ Միջնորդության մեջ բերված է Վճռաբեկ դատարանի հիմնավորումը։ Մենք դա դեռ չենք ստացել։ Թող ներեն ինձ Վճռաբեկ դատարանի գործընկերները, բայց այս գործով տպավորություն է ստեղծվում, որ այն հանդես է գալիս որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն»,-հայտարարեց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։