|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռք բերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև Հայ Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց: Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Վերջապես, հարկ է գիտակցել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սոսկ Հայաստանի, այլ ողջ հայության կրոնական կառույցն է:
Այդ կառույցը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը կրող բարձրաստիճան հոգևորականը, իսկ Եկեղեցական Ազգային ժողովում նրա ընտրությանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված ներկայացուցիչները, որոնց թիվն անցնում է 500-ից:
Աստված պահապան մեր Երկրին, Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը ....»: