կարևոր
1363 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 21:20
Հասարակություն

ԶՈՒ-ում ծառայող գնդերեցներին փորձում են ներքաշել Եկեղեցու դեմ տիրադավ և հայրենադավ արշավին

ԶՈՒ-ում ծառայող գնդերեցներին փորձում են ներքաշել Եկեղեցու դեմ տիրադավ և հայրենադավ արշավին

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել: Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է՝ չարի և բարու: Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:

Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը»: