|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով, նա անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։ Ասում են, որ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը։