|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը։ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի: Աշոտ Զաքարյանի «սխոդկայից» հետո հրամանատարներին «պատիվ» են տվել, այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։
Պետական պաշտոնյաները «ջրի ճամփա» են սարքել Գյումրին: Մեկ շաբաթ առաջ էլ Գյումրի էր մեկնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այցելել բժշկական կենտրոններ եւ հանդիպել, իր բնորոշմամբ` «հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ»: Նույն օրերին Գյումրի էր մեկնել նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը: