կարևոր
508 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 11:27
Հասարակություն

53 քննիչից բաղկացած խումբը Վերաքննիչի որոշումը չի ներկայացրել դատարան․ Արամ Վարդևանյան

Չնայած 2022 թվականի բարեփոխումներին, որոնցով Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված են այլընտրանքային խափանման միջոցներ (այդ թվում՝ տնային կալանք, վարչական հսկողություն), Սամվել Կարապետյանի գործով դրանք չեն կիրառվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Նույնիսկ այսօրվա իշխանությունների համար է ակնհայտ, որ եթե կալանքը պերմանենտ մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս տնային կալանք նույնիսկ չի կիրառվել: «Ընդհանրապես հիմնավոր կասկածի մասին վեճ չունենք։ Այսինքն՝ իրապես այս դեպքում պայմանը բացակայում է: Վերաքննիչ քրեական դատարանը նշված հարցը ուղիղ արձանագրել է: Հիմնավոր կասկածի վերաբերյալ արձանագրել է, որ նվազագույն շեմի տիրույթում ենք մենք խոսում»,- հավելել է փաստաբանը:

Փաստաբանն անդրադարձել է նաև ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով. «Նույն օրը նույն ժամին Սամվել Կարապետյանի խափանման միջոցի և ՀԾԿՀ-ում Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքի վերաբերյալ հարցի քննարկումներ դնելն առավել քան խոսուն է, մանավանդ որ 2 հանգամանքներն էլ ենթակա են մերժման»:

Մանրամասները տեսանյութում: