կարևոր
2095 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-16 19:37
Քաղաքական

ՔՊ-ն 40%-ից ավելի ձայն չի կարողանա նկարել. Հոխիկյանը՝ Վաղարշապատի ընտրությունների ընթացքի մասին

ՔՊ-ն 40%-ից ավելի ձայն չի կարողանա նկարել. Հոխիկյանը՝ Վաղարշապատի ընտրությունների ընթացքի մասին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Մեկ ժամ անց կավարտվի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրությունը, և մենք կտեսնենք, թե ինչ արդյունք ունեցան իշխանության վարչական ռեսուրսները, բարեգործության անվան տակ ընտրակաշառքները և մարդկանց խմբերով ընտրատեղամաս բերելը։

Քարոզարշավի ամբողջ ընթացքում երևում էր, որ Էջմիածին քաղաքի և հարակից 17 գյուղերի բնակիչները տրամադրված են ՔՊ -ին մերժելու։

Հասկանում եմ, որ Նիկոլի ու նրա թիմի համար կենաց ու մահու հարց է Վաղարշապատ համայնքում հաղթելը, քանի որ պարտվելու դեպքում ավելի մեծ թափ է հավաքելու ՔՊ -ի քաղաքական վախճանը, մարդիկ ավելի համարձակ են դառնալու կիսաթուրքերի դեմ պայքարում։

Այս տարվա մարտի 30-ին շատերը կասկածում էին Գյումրիում ու Փարաքարում մեր հաղթանակին, բայց ինչպես իմ գործընկեր Աննան այդ օրը խոստովանեց' չէր սպասում այդպիսի տպավորիչ հաղթանակներ ու կորտիզոլի փոխարեն մեծ դրական էներգիա ստացավ։

Աննային ու մեր մյուս հայրենակիցներին խոստացել եմ' հատ-հատ ջարդելու ենք ՔՊ -ի քաղաքական ողնաշարը։ Մեծ, շատ մեծ հույս ունեմ, Վաղարշապատցիները մեզ կօգնեն այդ հարցում։

Ընտրության արդյունքների իմ պատկերացումների մասին կհայտնեմ քվեարկության ավարտից հետո, բայց ՔՊ-ն 40%-ից ավելի ձայն չի կարողանա նկարել»։