|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստան, Ռուսաստան + Իրան ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հոկտեմբերի 26-ին Երեւանում անցկացվող ցուցահանդեսի ընթացքում նախարարի ուղերձն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ուղերձում նշված էր. «Մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության: Այդ ընդլայնման մեջ անգնահատելի ավանդ է ներդնում բարձր մակարդակով պարբերական երկխոսությունը, որում կարեւոր դերակատարում ունի նաեւ ձեր ցուցահանդեսը՝ վստահաբար հաստատված որպես մեր երկրների տնտեսական ձեռքբերումների ցուցադրության պահանջված հարթակ: Նրա հաջողության երաշխիքը հագեցած ծրագիրն է եւ մասնակիցների ներկայացուցչական կազմը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի ընթացքում պլանավորված Եվրասիական տնտեսական միության ենթատեքստում հեռանկարների վերաբերյալ կոնֆերանսները կնպաստեն եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխշահավետ կապերի սերտացմանը: Մենք նաեւ պատրաստ ենք օժանդակել համագործակցությանն ընդգրկել Իրանի մեր բարեկամներին, որոնք այս տարի միացել են ցուցահանդեսին»: