|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Մեզ համար ցանկացած դաշինք այնքան արժեք ունի, որքան այն նպաստում է մեր սուբեկտայնության ամրապնդմանը, այլ ոչ թե փոխարինում է նրան»,-«Միասին» շարժման կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
«Այս համատեքստում ես կառանձնացնեի ՌԴ-ն, որի հետ պետք է վերագործարկել այլ բովանդակությամբ մեր ռազմավարական համագործակցությունը, և ավելի լայն տարածաշրջանային իմաստով խորացնել մեր ռազմավարական փոխգործակցությունը Իրանի հետ՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունի»,- ընդգծել է նա և նշել, որ այս գաղափարը հետզհետե բյուրեղանում է և՛ Թեհրանում, և՛ Մոսկվայում: «Հյուսիս-հարավ նախագիծը կարող է դառնալ այս ռազմավարական եռանկյունու ողնաշարը»,- հավելել է նա: