Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Թեեւ հանրային տիրույթում գերիշխող հրապարակումների շարքը ցույց էր տալիս, որ Բաքուն չհնազանդվեց Անկարային` շարունակելով զարգացնել տնտեսական կապերը Թել Ավիվի հետ, մինչդեռ թուրքական կողմը հանդես էր գալիս կոշտ հակաիսրայելական հռետորաբանոթյամբ, որոշ դիտարկումներ կարող են հակառակը ցույց տալ: Այն է՝ երկու պետություններն էլ հակված են հավատարիմ մնալ միասնական գծին` թեկուզեւ ոչ միշտ բացահայտ հայտարարելով այդ մասին:
Առավել ցուցադրական օրինակներից է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթային մատակարարումների հետ կապված իրավիճակը: Անկախ հետազոտողները նշում են՝Իսրայելի հետ առեւտրի վրա Անկարայի հայտարարած էմբարգոյի ռեժիմի պահպանման դեպքում ադրբեջանական նավթը շարունակում է թուրքական Ջեյհան նավահանգստից հոսել դեպի իսրայելական Աշկելոն, ինչն ապացուցվում է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ընթացող տանկերների ֆիքսմամբ, որոնք, չնայած հետագծման ազդանշանների անջատմանը, նույնականացվել են արբանյակային լուսանկարներով: Ս. թ. հունիսին իսրայելական աղբյուրնրը հայտնել են՝ Թել Ավիվը Ադրբեջանից խոստում է ստացել, որ ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են, այդ թվում` էներգետիկ ոլորտում, ընդ որում, փորձագետների դիտարկմամբ, նման գործարքներ, ամենայն հավանականությամբ, կատարվում են երրորդ երկրների միջոցով:
Դեռեւս 2023 թ-ին իսրայելական Haaretz պարբերականը հայտնել էր՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերության բեռնատր ինքնաթիռները Իսրայելից եւ Թուրքիայից զենք, այդ թվում` բալիստիկ հրթիռներ են հասցրել Բաքու: Այդ ժամանակ հրապարակվեցին նաեւ լրագրողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն Ադրբեջանը իսրայելական ռազմական աջակցության դիմաց փաստացի Թել Ավիվին հնարավորություն տվեց իր տարածքից հետեւել, թե ինչ է կատարվում Իրանում եւ նույնիսկ «նախապատրաստեց օդանավակայան, որը նախատեսված էր Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար, եթե նա որոշի հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա»: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների կայուն բնույթը` բավական կասկածելի է, որ նման որոշում կարող էր կայացվել շրջանցելով Անկարան, եթեւ, միեւնույն ժամանակ, չարժե երկու երկրների շփումներն ու համագործակցությունը ընկալել որպես զուտ ուղղահայաց` Բաքվի Անկարային ստորադասության հետ:
Առանձին աղբյուրներ նշում են՝ Իրանի վրա իսրայելական հարձակումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ն Թուրքիային ծանուցել է նախապատրաստվող հարձակման մասին, նըդ որում՝ իսրայելական ինքնաթիռներն օգտագործել են Սիրիայի օդային տարածքը, ինչը, հաշվի առնելով այդ երկրում թուրքական դերը Ասադի իշխանության կործանումից հետո, հազիվ թե հնարավոր լիներ թույլ տալ առանց Անկարայի իմացության: Սակայն նման դասավորվածությունը, արժանահավատութայն դեպքում, խիստ հակադրվում է թուրքական քաղաքական վերնախավի հակաիսրայելական կտրուկ հռետորաբանությանը:
Հետաքրքիր է ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող Բեգին-Սադաթի ռազմավարական հետազոտությունների իսրայելական «ուղեղային» կենտրոնի վերլուծաբանների կարծիքը, ըստ որի Ադրբեջանը կարող է նոր օղակ դառնալ «Աբրահամյան համաձայնագրերի» հիման վրա ձեւավորվող ամերիկա-իսրայելա-արաբական տարածաշրջանային ռազմավարական նախագծում: Տվյալ «ուղեղային ֆաբրիկայի» պրոֆիլային զեկույցի հեղինակները նշում են՝ Թրամփի կողմից 5 տարի առաջ սկսված Իսրայելի հետ արաբական աշխարհի հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու գաղափարը ոչ միայն չի նկատվում, այլ ընդհակառակը, մտնում է որոշ ոչ արաբական մահմեդական պետությունների ներգրավման նոր փուլ, որոնց թվում հատուկ ներուժ ունի Ադրբեջանը: Դրա օգտին են խոսում առաջին հերթին տնտեսական օրինակները. Հարավկովկասյան երկիրն ապահովում է Իսրայելի նավթի պահանջների 50%-ը, որն ի պատասխան ծածկում է ներկրվող սպառազինության պահանջների 60-70%-ը: Այս տարի հայտնի է դարձել 900 մլն դոլար գնահտվող գործարքի կնքման մասին, որի շրջանակներում Ադրբեջանի ազգային SOCAR ընկերությունը ձեռք է բերել իսրայելական Թ»ամար» հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսը, նըդ որում, ինչպես ընդգծում են հետազոտողները, «ի սկզբանե պարզ էր՝ այդ համագործակցությունը դուրս է գալիս զուտ տնտեսական նկատառումներից»:
Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ-ՆԱՏՕ գծով սերտ աջակցող կապերը` կարելի է որոշակի վստահությամբ ենթադրել՝ Վաշինգտոնի մերձավորարեւելյան նախագծերի ցենտրիֆուգում նման ներգրավվածությունը տեղավորվում է ինչպես թուրք-ադրբեջանական միության տրամաբանութայն, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանային դաշինքների համակարգի մեջ: Այս առնչությամբ հետաքրքիր չէ, որ Անկարան փաստացի ձեռնպահ է մնացել անցած հանգստյան օրերին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներն ուղղակի դատապարտելուց` սահմանափակվելով միայն նման քայլի հնարավոր հետեւանքների վերաբերյալ իր խորը մտահոգության մասին հայտարարություններով:
Ի դեպ, չի կարելի միանշանակ պնդել, թե ով որ կողմում է գտնվում իր մասշտաբներով աճող իրանա-իսրայելական հակամարտության մեջ: Ավելի շուտ, խոսքը կարող է լինել շահերի եւ մարտավարության բարդ խճճվածությունների մասին, նըդ որում` տոտալ ռազմական դիմակայությունն ամեն դեպքում ավելի քիչ է համապատասխանում կողմնակի խաղացողների շահերին, իսկ ավելի խաղաղ «այսօր» - ի մշակումներն ավելի արժեքավոր են, քան վաղվա օրվա հնարավոր ռազմական վերաբաշխումը: Միեւնույն ժամանակ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ ուժ հավաքող թուրք-ադրբեջանական առանցքն ավելի է ամրապնդվում ոչ միայն Հարավային Կովկասում կամ, այսպես կոչված, «թյուրքական աշխարհի» տարածքում, այլեւ աշխարհաքաղաքական այլ տարածաշրջաններում:
Մարիա Կոլեսնիկովա
Աղբյուրը՝ interaffairs.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի