|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան. հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ իր աղբյուրների հղումով:
Այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի կողմից հատկացված միջոցներով:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար:
Լրատվամիջոցի աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է, և այս պահին միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում: Այն մարդկանց թվում, որոնք կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:
ԱՄՆ-ի միջոցներով արդիականացված նորագույն լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Մոսկվայի մտահոգությունն է առավելապես առաջացնում Թբիլիսիի մերձակայքում գտնվող՝ Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը: