կարևոր
1168 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 10:30
Հասարակություն

Այնթապում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել է

Այնթապում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել է

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկ Ա.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն արձանագրել է հետիոտնի մահը: 

Հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքերը ծնկից ներքև կտրվել էին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի  քաղաքացիներ նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր վրաերթի հարևանությամբ գործող «Ֆուդ կորտ» սննդի կետում՝ որպես մաքրուհի, և հենց սննդի կետի դիմաց անհայտ անձինք քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ և այն իրենց համար դարձրել են արհեստական անցում ու հավանաբար հետիոտնը կա՛մ այդ հատվածով է անցել, կա՛մ փորձել է այդ հատվածով հասնել ֆուդ կորտ: