|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
«Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արման Հովհաննիսյանը Հովսեփ Էմին փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի հետնամասում, իր վարած Mercedes մակնիշի 37 AA 333 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Ումրոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում»,- գրումէ կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: