|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Շնորհավորում եմ Սեւակ Խաչատրյանին և «Հաղթանակ» դաշինքին։ Սա առանձին վերցրած մեկ համայնքի ընտրություն չէր, այլ արժեհամակարգերի, քաղաքական առաջնահերթությունների և, առհասարակ, զատվելու ընտրություն։
Հակառակ ՔՊ ռեպրեսիվ, հաճախ փողոցային ու ցինիկ մեթոդներին, վարչական ռեսուրսների խայտառակ չարաշահմանը, Սևակ Խաչատրյանն ու թիմը արժանապատիվ, տղամարդավայել ու քաղաքական-քաղաքացիական բարձր նշաձողով պայքար տարան․ աննահանջ ու կամային, որակով ու բաց ճակատով պայքար։
Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի հավաքած ներշնչող ձայները ցուցիչ են․ քաղաքական ինտելեկտն ու բարոյականությունը հաղթելու են փողոցին, զոռբայությանն ու ուրացմանը։
Այսպիսին է ԶԱՏՄԱՆ ու ՄԱՔՐՄԱՆ ծանր ճանապարհը, որը անցնելու ենք պատվով․ ՄԻԱՍԻՆ!!!! ՀԱՂԹԱՆԱԿ!!!!»: