|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655 մարդ կամ ընտրողների 36.72 տոկոսը։ Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։
Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։
Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։