Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Առավոտյան լրահոսի այս մի լուրը զարմացրեց` ՀՀ բնապահպանության նախկին նախարարն իր պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ ստորագրել է նախարարության ոսկե մեդալով ինքն իրեն պարգևատրելու հրամանը:
Նախարարության լրատվության վարչությունից հաստատել են լուրը, թեև ընդգծել են, որ մեդալը նախարարին (այժմ՝ նախկին) շնորհվել է «համապատասխան հանձնաժողովի որոշմամբ»: Այսինքն՝ նախարարը տեղյակ չի եղել, ինքն իր աշխատասենյակում «միամիտ» նստած է եղել, մեկ էլ բերել են «երկարամյա անբասիր աշխատանքի համար» գերատեսչական ոսկե մեդալով իրեն պարգևատրելու որոշումը, դե, ինքն էլ, օրենքի մեռած, վերցրել` հանձնաժողովի որոշումը դարձրել է հրաման:
Հիմա դժվար է ասել, թե նախկին նախարարը զուտ մարդկայնորեն ինչպես է նայում երևույթին, բայց եթե նույնիսկ սնապարծության գերի իր միջի մարդը նրան թույլ է տվել գնալ այդքան արտառոց քայլի, ապա գոնե պետական չինովնիկի, պաշտոնյայի արժանապատվությունը պիտի ընդդիմանար և բռներ սույն հրամանագիրը ստորագրող մարդու ձեռքը: Ի դեպ, պաշտոնը լքելիս ինչ-որ բան, ինչ-որ վերջին հնարավոր բան իր հետ տանելու այս «պրակտիկան» հայ չինովնիկական դասի համար նորություն չէ: Նախկին գյուղնախարարներից մեկն իր աշխատասենյակի սառնարանն էր նույնիսկ տուն տանում:
Սակայն ամենատարօրինակն այն է, որ վերջին հնարավոր բանն էլ յուրացնելու այս հոգեբանությամբ պաշտոնյան մեր իշխանական վերնախավի կողմից պահանջված է այնքան, որ նա նախարարական աթոռը թողնում է, որ արժանավորապես գրավի… մարզպետականը:
Դժվար է ասել, թե երբ ժամանակը գա, ի՛նչ է տանելու նորընծա մարզպետն իր մարզից, արդյո՞ք մարզպետարաններն ունեն իրենց ոսկե մեդալները: Բայց եթե նույնիսկ չունեն էլ, այս հոգեբանությամբ մարդը վերջին պահին հաստատ մի բան կտանի:
Բ. Գասպարյան
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։