|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհու8դը «Բոկո Հարամի» արմատական իսլամականներին պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում, որը կապված է «Ալ Քաիդա»-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՄԱԿ-ը նաև պատժամիջոցներ է սահմանել խմբավորման դեմ, որը պատասխանատու է Նիգերիայում մի շարք հարձակումների և 300 աշակերտուհու առևանգման համար։ Պատժամիջոցները ներառում են «Բոկո Հարամի» ակտիվների սառեցում, վիզային ռեժիմի սահմանափակումներ և զենքի մատակարարման արգելք։
«Բոկո Հարամի» ահաբեկիչները Նիգերիայի կառավարության դեմ զինված պատերազմ են մղում 2009 թվականից։ Իսլամականների գործողությունների պատճառով զոհվել է մի քանի հազար մարդ, հիմնականում` Նիգերիայի հյուսիս-արևելքում։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչական խմբավորման գործողություններից այս կամ այն կերպ տուժել է մոտ 3 միլիոն մարդ։
Ներկայումս «Բոկո Հարամը» ղեկավարում է Աբուբաքար Շեքաուն։