|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ը կճանաչի արմատական ձախ «Անտիֆա» շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Անտիֆա»-ն պատասխանատուն է ԱՄՆ-ում անկարգությունների կազմակերպման համար, որոնք բռնկվել էին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանության սպայի կողմից սպանության հետևանքով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը բռնկվել են Ֆլոյդի վախճանից հետո, որոնք կարճ ժամանակ անց վերաճել են զանգվածային անկարգությունների։ Ողջ երկրով մեկ՝ տասնյակ քաղաքներում, ձերբակալվել են տասնյակ մարդիկ, սահմանվել է պարետային ժամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ գործարկվել է ԱՄՆ Ազգային գվարդիան։