կարևոր
508 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 17:15
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին Բրիտանիայի որոշումը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին Բրիտանիայի որոշումը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մեծ Բրիտանիայի որոշումը, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Նախօրեին «Sky News» հեռուստաալիքը, հղում անելով Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Անժելա Իգլի հայտարարությանը, հայտնել էր, որ Լոնդոնը ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

«Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Մեծ Բրիտանիայի կառավարության թշնամական քայլը, որով ԻՀՊԿ-ն ազգային անվտանգության օրենքի համաձայն սպառնալիք է հայտարարվել։ Իրանական կողմն այս որոշումը համարում է անհիմն, անպատասխանատու և միջազգային իրավունքի հիմնարար դրույթների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների խախտում»,- Լոնդոնի քայլն այսպես է մեկնաբանել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։