|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 13-ին Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Հայակ-2014» մրցանակաբաշխությունը:
Ազգային կինոյի այս մրցանակաբաշխությունն ընդգրկում է ինչպես Հայաստանի արտադրության ու հայաստանցի ռեժիսորների, այնպես էլ սփյուռքահայ ռեժիսորների և հայկական թեմաներով օտարազգի ֆիլմարտադրողների նկարահանած ֆիլմեր:
Հայաստանի արտադրության ու Հայաստանի քաղաքացիների նկարահանած ֆիլմերը կներկայացվեն 16 անվանակարգում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն դերասան, դերասանուհի և այլն):
Սփյուռքի հայազգի ռեժիսորների և հայկական թեմաներով օտարազգի ֆիլմարտադրողների ֆիլմերի համար սահմանվում է մեկական անվանակարգ` «Լավագույն ֆիլմ»:
Կտրվեն նաև Ռուբեն Մամուլյանի, Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարության և Հայկական ազգային կինոակադեմիայի կողմից:
Մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ այս տարի «Հայակը» կհյուրընկալի անվանի կինոգործիչների և արվեստագետների:
Մրցանակաբաշխությանն աջակցում են մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայկական ազգային կինոակադեմիան: