|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Պարզվում է՝ Աբրահամյանն առանձնապես շատ մարդ չի տարել իր հետ Աժ-ից։ Անգամ Սերգեյ Լոքյանը, որն ուղեկցել է նրան կառավարություն գնալու առաջին օրվանից, մինչ այժմ դեռ հրաման չունի. շատերը չեն բացառում, որ չլինի էլ։
Սպասվում է Գուրգեն Դումանյանի հրամանը, ով, հավանաբար, կզբաղեցնի աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ի դեպ, երեկ խոսվում էր նաև, որ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ետ է գնում Բժշկականի ռեկտոր։
Հովիկ Աբրահամյանը կառավարություն չի տանում նաև Աժ մամուլի խոսնակին։ Այդ պոստում դիտարկվում է panorama.am–ի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։