|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, վստահեցրեց, որ կադրային հարցեր այսօրվա նիստում չեն քննարկվել: Ըստ Աբրահամյանի` չի քննարկվել նաեւ վարչապետի փոփոխության հարցը:
Մեր այն հարցին էլ ի պատասխան, թե ցանկանո՞ւմ է դառնալ վարչապետ, ԱԺ նախագահը հիշեցրեց, որ այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է: Դիտարկմանը, թե այդ հարցը դեռ արդիական է, Աբրահամյանը, բառերը վանկարկելով, արձագանքեց. «Ես նման ցանկություն չու-նեմ»:
- Իսկ Դուք ուզո՞ւմ եք, որ վարչապետը փոխվի,- հետաքրքրվեցինք Հովիկ Աբրահամյանից:
- Վարչապետը նորմալ աշխատում է, իսկ դա միայն իմ որոշելով չէ, կուսակցությունում կքննարկենք եւ ապագայում որոշում կկայացնենք, մի' շտապեք,- ի պատասխան հայտարարեց Աբրահամյանը: