|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու որոշման առումով` ՀՀԿ ԳՄ` այսօր կայացած նիստից հետո Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ինքը հարգում է ցանկացած քաղաքական ուժի ցանկացած քաղաքական որոշում, նաեւ ասել. «ՕԵԿ-ի որոշելու խնդիրն է` քննադատե՞լ նախագահին, թե՞ չքննադատել նախագահին: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր պլատֆորմը: Մարդիկ ունեն քաղաքական ծրագրեր, ամբիցիաներ: Եթե քաղաքական գործիչը չունի ամբիցիաներ, ուրեմն իզուր է մտել քաղաքական ասպարեզ»:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը չի հավատում նաև քաղաքական, կոալիցիոն հավատարմություն կոչվածին. «Հավատարմությունը հայրենիքի նկատմամբ է լինում, ավելի գլոբալ առումով` Աստծո պատվիրանների նկատմամբ է լինում»: