|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հայկական ժամանակը» գրում է.
«Ազգային ժողովի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, թե նման տեղեկություն չունի, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ և հավելել, որ նման բան չի կարող լինել։
«Սիվիլնեթը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ֆիննախում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով աշխատողներից պարտադիր գանձվող 5 տոկոս վճարը հարկի կարգավիճակ է ստանալու։
«Հարկի ձևով չի կարող լինել, քանի որ դա կփոխի կուտակայինի բոլոր սկզբունքները։ Եթե դա հարկ է դառնում, ուրեմն դա քաղաքացու սեփականությունը չի կարող լինել։ Այստեղ ամբողջ իմաստն այն է, որ այդ գումարը դառնում է քաղաքացու սեփականությունը ընդմիշտ, վճարման օրվանից, և նա կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո։ Սա է ամբողջ հոգեբանությունը»,– ասաց Հակոբ Հակոբյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։