|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։ ՍԴ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են եւ շարունակելու են արվել։ «Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։
ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչեւ սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ «Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին»,- պատասխանել է Չոփուրյանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: