|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի Սուր շրջանի քաղաքապետարանի պատին տեղադրել են 4 լեզուներով ցուցանակ:
Ըստ CNNturk-ի` Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ քաղաքապետարանի պատին փակցված ցուցանակի վրա թուրքերենով, քրդերենով, հայերենով և ասորերենով գրված է «Սուրի քաղաքապետարան»։
«Կցանկանայի այլ լեզուներով նույնպես ցուցանակ տեղադրել, սակայն տեխնիկական հնարավորություններով միայն այսքանը կարողացանք իրականացնել: Որպես ամենաշատ լեզուներ ներառող քաղաքապետարան` առաջին տեղում ենք: Հավատում ենք, որ լեզուներն ու գույները Աստված է ստեղծել: Եվ այս հավատքով նման ծառայություն մատուցելու երջանկությունն ենք ապրում»,- ասել է Սուրի փոխքաղաքապետ Նաքշի Սայարը: