|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քիչ հետո Երևանի քաղաքապետարանի առջև փորձելու են նստացույց անող քաղաքացիների համար վրան տեղադրել: Այս մասին քաղաքապետարանի մոտից հայտնում է yerkir.am-ի լրագրողը:
Մեր լրագրողին, սակայն, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ իրենք թույլ չեն տալու վրան տեղադրել, քանի որ համապատասխան թույլտվություն չկա:
Հարցին, թե ի՞նչ գործողություների է պատրաստվում դիմել ոստիկանությունը, Օսիպյանը նշել է, որ նախ` փորձելու են բացատրել, որ վրան չեն կարող տեղադրել: Նա նաև հավելել է, որ այդ կապակցությամբ արդեն խոսել է ակտիվիստներից մեկի` Վահագնի հետ: Վերջինս նրան պատասխանել է, որ բոլորի փոխարեն պատասխանել չի կարող, բայց և վստահեցրել է, որ ամեն ինչ փորձելու են անել օրենքի շրջանակներում:
Դիտարկմանը, որ ոստիկանների կողմից ակտիվիստների` վրան տեղադրելուն խոչընդոտելու դեպքում ենթադրվում են քաշքշոցներ, Օսիպյանը պատասխանել է, որ իրենք նման բանի կողմնակից չեն: