|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առավոտից լարված իրավիճակ է Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge կայքից: Բնակիչները փորձում են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տալիս: Առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև:
Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ: Այս պահին բանակցություններ են ընթանում բնակիչների և ոստիկանների միջև: Ջավախահայերը ոստիկաններին հիշեցնում են, որ հայերն ու վրացիները բարեկամներ են:
Գյուղացիները սպասում են, որ միջադեպի կապակցությամբ գյուղ կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: