|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաց ադրբեջանական սահմանի վիճելի տարածքում տեղակայված վանական համալիրի շուրջ աղմուկը շարունակվում է. հաղորդում է aliq.ge կայքը:
Այս անգամ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, հոգևորականներ ու զինվորականներ, շղթա կազմեցին վանական համալիրի ողջ երկայնքով՝ ևս մեկ անգամ իրենց հաստատակամությունը հայտնելով, որ Դավիթ Գարեջին վրացական է, գտնվում է վրացական հողում։
Ցույցի կազմակերպիչներն ասում են. «Սա նշան է, որ մենք որևէ մեկի հետ թշնամություն չենք ուզում, հատկապես` մեր եղբայրների՝ կովկասցիների հետ»: Այս ակցիան, նրանց խոսքով, զգուշացում է ցանկացած ուժի, որը սադրելու և տարածաշրջանին հարված հասցնելու փորձեր կանի:
Հիշեցնենք՝ վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը: