|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանա-վրացական սահմանին միջադեպ է տեղի ունեցել վրացական ոստիկանության և Թուրքիայի քաղաքացի Մեթին Արդամինի միջև:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ խնդիրը ծագել է 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման կանխման ընթացքում սպանված թուրք զինծառայող Օմար Հալիսդեմիրի և Ադրբեջանի հերոս Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարների պատճառով, որոնք փակցված էին Մեթին Արդամինի վարած բեռնատարի հետևի մասում:
Մեթին Արդամինը բեռնատարով աղ էր տեղափոխում Նախիջևանից: Վրացական ոստիկանությունը նրան կանգնեցրել և պահանջել է բեռնատարից պոկել նկարները, բայց վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ ինքն ունի հատուկ վկայագիր:
Վարորդի և ոստիկանության միջև վեճ է ծագել: Արդահանի ժանդարմերիայի սպաները տեղեկացրել են այդ մասին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնին: Բանակցություններից հետո վարորդին թույլ են տվել հատել սահմանը: